Քաղաքացին իր մեքենայով ներխուժել է ՀՀ ՊՆ տարածք

Այսօր՝ փետրվարի 23-ին՝ ժամը 00:20-ին, Երևան քաղաքի բնակիչ Ա.Եփրեմյանը, գտնվելով անսթափ վիճակում, իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին և ավտոմեքենայով  ներխուժել ՀՀ ՊՆ տարածք: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:

Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում  Ա.Եփրեմյանը չի տուժել և ձերբակալվել է:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը՝ որը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)  և 327.6-րդ հոդվածի 1-ին մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը): Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *