Համառուսաստանյան ռազմահայրենասիրական «Յունարմիյա» շարժման մարզումների համար մերձմոսկովյան Կուբինկա քաղաքի «Պատրիոտ» այգում կառուցվում է Ռեյխստագի շենքի նմանակը: Այս մասին փետրվարի 22-ին ՌԴ Պետդումայի ելույթում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. փոխանցում է «Ինտերֆակս» լրատվական գործակալությունը:
Նախարարը մասնավորապես նշել է
«Պատրիոտ» այգում Ռեյխստագի շենքը կառուցում ենք ոչ անբողջական տեսքով, այլ նրա համար, որ շարժման անդամները կարողանան գրոհել հատուկ տարածքը, այլ ոչ թե այն, ինչ կպատահի:
Այգու տարածքում կառուցվել է նաև «պարտիզանական գյուղ», որտեղ կա ճաշարան, պարտիզանական բաղնիք, ինչպես նաև պայթեցնողների և խոհարարների պատրաստման դասարաններ:
«Յունարմիյան» ՌԴ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծված շարժում է, որի նպատակն է միավորել տարբեր ռազմահայրենասիրական կազմակերպություններ, ինչպես նաև դպրոցահասակների և պատանիների շրջանում մեծացնել Ռուսաստանի և նրա ժողովուրդների աշխարհագրության, պատմության, հերոսների նկատմամբ հետաքրքրությունը ևն: