Սեպտեմբերին Երևանում ցուցադրված «Իսկանդեր» համալիրները պատկանում են Հայաստանին, և դրանք կառավարում են նրանք, ում համալիրները պատկանում են: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցի ժամանակ:
Հարցին, թե ի վերջո ում են պատկանում և երբ են գնվել համալիրները, Վիգեն Սարգսյանը պատասխանել է, որ ակնհայտ է, որ դրանք Հայաստանին են պատկանում: Նախարարը, սակայն, հրաժարվել է նշել, թե երբ և ինչ միջոցներով են գնվել դրանք:
Սարգսյանը նշել է, որ այս հրթիռային համալիրները թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել հակառակորդի ենթակառուցվածքներին: Ըստ այդմ՝ համալիրների կիրառումը կապված է լինելու իրավիճակի զարգացման հետ:
Միաժամանակ Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Իսկանդերն» առաջին հերթին զսպող նշանակությամբ զինատեսակ է, բայց իրավիճակի զարգացումը կարող է թելադրել այս մոտեցման վերանայում:
Pingback: 2016 թ. Հայաստանը զենքի համաշխարհային ներկրումների ծավալով 52-րդն է. SIPRI | Ռազմ.info