Ադրբեջանի ներկրումներին բաժին է ընկնում 2012-2016 թթ Իսրայելի արտահանած ամբողջ սպառազինության 13 տոկոսը: Այս ցուցանիշով Ադրբեջանը զիջում է միայն Հնդկաստանին (41 %):
Ադրբեջանի ներկրումներին բաժին է ընկնում նաև նույն ժամանակահատվածում Բելառուսի զենքի արտահանման 11 տոկոսը: Սրանով Բելառուսից զենք ներկրող երկրների ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ զիջելով Չինաստանին (27 %) և Սուդանին (18 %):
Սեփական հետազոտության մեջ այս տեղեկությունները հրապարակել է «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI):
Հետազոտության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանը 7-րդն է Ռուսաստանից զենքի ներկրումների ցուցանիշով. ներմուծում է Ռուսաստանից արտահանվող զենքի 4 տոկոսը:
Ըստ SIPRI-ի տվյալների՝ 2007-2011 թվականների համեմատությամբ՝ 2012-2016 թթ ժամանակահատվածում Ադրբեջանի սպառազինության ներկրումների ծավալը մեծացել է 75 տոկոսով:
Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանին բաժին է ընկնում 2012-2016 թթ ամբողջ աշխարհում սպառազինության ներկրումների 1,4 տոկոսը: Այս ցուցանիշով Ադրբեջանը զենք ներկրող պետությունների ցուցակում 21-րդ տեղն է զբաղեցնում:
Ստորև՝ ամենաշատ զենք ներկրող պետությունների աղյուսակը և համաշխարհային զենքի ներկրումներում նրանց բաժինները (տոկոսով):
ՀՀ | Պետություն | 2007-11 | 2012-16 |
1 | Հնդկաստան | 9,7 | 13 |
2 | Ս. Արաբիա | 2,9 | 8,2 |
3 | ԱՄԷ | 3,1 | 4,6 |
4 | Չինաստան | 5,5 | 4,5 |
5 | Ալժիր | 3,9 | 3,7 |
6 | Թուրքիա | 2,5 | 3,3 |
7 | Ավստրալիա | 3,8 | 3,3 |
8 | Իրաք | 1,6 | 3,2 |
9 | Պակիստան | 4,8 | 3,2 |
10 | Վիետնամ | 1,1 | 3 |
11 | Եգիպտոս | 1,9 | 3 |
12 | ԱՄՆ | 3,7 | 2,5 |
13 | Հվ Կորեա | 5,4 | 2,5 |
14 | Ինդոնեզիա | 1,3 | 2,1 |
15 | Թայվան | 0,3 | 2 |
16 | Սինգապուր | 3,7 | 1,8 |
17 | Վենեսուելա | 2 | 1,6 |
18 | Բանգլադեշ | 0,2 | 1,5 |
19 | Իսրայել | 1,4 | 1,4 |
20 | Բրիտանիա | 1,9 | 1,4 |
21 | Ադրբեջան | 0,8 | 1,4 |
Pingback: Ադրբեջանի զենքի ներկրումների ծավալները 2016 թ. SIPRI | Ռազմ.info