Ադրբեջանի զենքի ներկրումների ծավալները 2016 թ. SIPRI

Փետրվարի 22-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 2016 թ. զենքի համաշխարհային առևտրի վերբերյալ սեփական հետազոտությունը, համաձայն որի՝ 2016 թ. Ադրբեջանը ներկրել է 257 մլն դոլարի սպառազինություն: Ադրբեջանին զենքի արտահանումների հիմնական մասը բաժին է ընկել Իսրայելին՝ 248 մլն դոլարի: 

Հատկանշական է, որ 2016 թ. Ադրբեջանին զենքի մատակարարումների ցուցակում նշված են նաև իսրայելական արտադրության «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Սակայն ադրբեջանական կողմն ինքը 2016 թ. վերջին հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ միայն նշված համակարգերը ձեռք բերելու բանակցություններ են տարվում:

Ըստ այդմ, ինչպես արդեն նշել ենք, սա ընդամենը նշված ինստիտուտի սեփական հետազոտության արդյունքն է, և կարող է մի շարք անճշտություններ պարունակել:

Ավելացնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, նույն ինստիտուտի հետազոտության արդյունքներին հղում անելով, գրում է, իբր միայն 2016 թ. Ադրբեջանը Բելառուսից գնել է 170 մլն դոլարի սպառազինություն: Սակայն, իրականում, սույն հետազոտության մեջ նշվում է, որ Բելառուսը 2014-16 թթ. Ադրբեջանի առհասարակ զենք չի վաճառել, իսկ 2010-13 թթ. վաճառել է ընդամենը շուրջ 69 մլն դոլարի սպառազինությունը:

Այստեղ հետաքրքրիր է նաև մեկ այլ հանգամանք ևս, որ, համաձայն SIRPI-ի տվյալների, 2012-16 թթ. Ադրբեջանն Իսրայելից գնել է ընդհանուր առմամաբ շուրջ 438 մլն ԱՄՆ դոլարի սպառազինություն: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում էր 5 մլրդ դոլար արժողությամբ զենքի գնումների պայմանագրերի առկայության մասին, որոնց հիմնական մասը, ըստ Ալիևի հայտարարության՝ «մեծ մասն արդեն իրականացվել է»:

Ավելացնենք, որ համաձայն SIRPI-ի տվյալների՝ 2012-16 թթ. Ադրբեջանը ընդհանուր առմամբ ներկրել է շուրջ 1,9 մլրդ դոլարի սպառազինություն: Ադրբեջանին սպառազինություն տրամադրած երկրների ցանկը (տվյալները՝ մլն ԱՄՆ դոլարով).

2012 2013 2014 2015 2016
Բելառուս 37 32  —  —  — 69
Իսրայել 9 25 21 121 248 423
Ռուսաստան 256 319 559 207  — 1341
Հվ. Աֆրիկա 10 2 3 1  — 16
Թուրքիա 20 5 17 9 9 60
Ուկրաինա 6 15  —  —  — 21
ԱՄՆ 2 0 1  — 3
Ընդհանուր 339 398 601 338 257 1933

Հիշեցնենք, որ նույն ինստիտուտը փետրվարի 20-ին հրապարակել էր մեկ այլ հետազոտություն, համաձայն որի՝ 2007-2011 թվականների համեմատությամբ՝ 2012-2016 թթ ժամանակահատվածում Ադրբեջանի սպառազինության ներկրումների ծավալը մեծացել է 75 տոկոսով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *