Այսօր Իրանի արևելյան շրջաններում «Վելայաթի երկնքի պաշտպաններ 4» անունով լայնամասշտաբ յոթօրյա զորավարժություն է սկսվել, որին մասնակցում են Իրանի բանակը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), ինչպես նաև «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության անդամները։
Զորավարժության ընթացքում կիրառվելու են ՀՕՊ միջոցներ, F-4, F-5, F-7, F-14, «Միրաժ» և «Սու» կործանիչներ և հետախուզական ինքնաթիռներ։
Զորավարժությունն անցկացվում է 850000 քառակուսի կմ տարածքով, դրանց մասնակցում է 8000 մարդ։
Նախորդ նմանատիպ զորավարժությունն անցկացվել է 2011 թվականին։