Ո՞ր ահաբեկչական կազմակերպության անդամներն են ձերբակալվել Մոսկվայում

Այսօր մի շարք ռուսական լրատվամիջոցներ՝ վկայակոչելով ՌԴ ՆԳ նախարարության հաղորդագրությունը, հայտնում են, որ Մոսկվայում ահաբեկիչներ են ձերբակալվել: Համաձայն հաղորդագրության, ձերբակալվածները ՌԴ Գերագույն դատարանի որոշումով որպես ահաբեկչական ճանաչված «Իսլամական վերածննդի կուսակցությունից» են: Ոստիկանությունը հաղորդել է, որ ձերբակալվածները Մոսկվայի մզկիթներում կամավորներ էին հավաքագրում և ծայրահեղական գրականություն տարածում:

Ձերբակալության պահին նրանց մոտից առգրավվել է մարտական 8 նռնակ, զենք, փամփուշտ, հավաքագրման և քարոզչության ձեռնարկներ:

Razm.info մեկնաբանությունը. ամենայն հավանականությամբ խոսքը ոչ թե Իսլամական վերածննդի կուսակցության մասին է, որը Տաջիկստանում խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություն է, այլ «Իսլամական ազատագրման կուսակցություն» («Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի») կազմակերպության մասին է։ ՌԴ Գերագույն դատարանը վերջինիս ճանաչել է որպես ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպություն 2003 թվականի փետրվարի 14-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *