Միջգերատեսչական հանձնաժողովը կզբաղվի սահմանամերձ գյուղերի քաղպաշտպանության և այլ հարցերով

Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշումով սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կղեկավարի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Տավուշի մարզ, հայ-ադրբեջանական սահման

Տավուշի մարզ, հայ-ադրբեջանական սահման

Հանձնաժողովը կզբաղվի հետևյալ հարցերով.

  1. սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցում,
  2. հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցում,
  3. սահմանամերձ համայնքներում իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրում,
  4. դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգում,
  5. սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի նախատեսում

Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում են նաև մի շարք նախարարների տեղակալներ.

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
  • Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
  • Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
  • Ֆինանսների նախարարի տեղակալ
  • Տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
  • Գյուղատնտեսության նախարարի տեղակալ
  • Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
  • Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
  • Կրթության և գիտության նախարարի տեղակալ
  • Առողջապահության նախարարի տեղակալ

Նշենք, որ ավելի վաղ «Արմենպրեսս» գործակալությունը հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզում սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ձևավորել միջգերատեսչական խորհուրդ։

Մասնավորապես նախարարն առաջարկել էր ՊՆ գլխավորությամբ մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով ձևավորել, որին կից մշտապես պետք է գործի սահմանամերձ գյուղերի ղեկավարների խորհուրդ, որպեսզի հարցերը լուծվեն ոչ թե առանձին, այլ համակարգային:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *