Ալ Բաբի շրջանում Թուրքիայի ԶՈւ զրահատեխնիկայի կորուստների վերլուծություն. Bellingcat

Թուրքիայի զինված ուժերը 6 ամիս է, ինչ ներխուժել են Սիրիայի տարածք՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը հակազդելու պատրվակով և երկար ժամանակ է՝ գրոհում են Սիրիայի հյուսիսում Ալ Բաբ քաղաքը: Քաղաքի գրոհի և մյուս ռազմական գործողությունների ընթացքում թուրքական զինուժը չի խուսափել կորուստներից:Ամերիկյան Bellingcat կենտրոնի վերլուծաբան Քրիստիան Թրիբերտը (Christiaan Triebert) հետազոտել և նույնականացրել է Ալ Բաբի շրջանում թուրքական խոցված տեխնիկայի քանակը և մոտավոր տեղանքը:

2016-ի դեկտեմբերի 23-ին սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում տարածվեց Թուրքիայի ԶՈւ վնասված և ոչնչացված տեխնիկայի ցանկը, որում նաև նշված էին 11 տանկի, 3 ՀՄՄ-ի և 1 զրահափոխադրիչի կողային համարները և խոցման վայրերը: Հետազոտությունը ուղղված է բաց աղբյուրների տեղեկատվության միջոցով այս ցանկի հաստատմանը:

Ալ Բաբի ջրջանում Թուրքիայի ԶՈւ վնասված և ոչնչացված զինտեխնիկան

Ալ Բաբի շրջանում Թուրքիայի ԶՈւ վնասված և ոչնչացված զինտեխնիկան

Ստորև ներկայացված է խոցված զինտեխնիկայի ցուցակը.

  1. Leopard 2A4 (195 528) — 2016-ի դեկտեմբերի 22-ին ԻՊ-ի լրատուն հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է Թուրքիայի զինված ուժերից իրենց զավթած 2 միավոր «Լեոպարդ-2» տանկ: Լուսանկարում երևացող կողային համարը (195 528) համընկնում է ցանկում նշված կողային համարներից մեկի հետ:
  2. Leopard 2A4 (195 532) — 2016-ի դեկտեմբերի 22-ին ԻՊ տարածած տեսանյութում երևացող երկրորդ տանկում երևում են կողային համարի վերջին երեք թվերը, որոնք համընկնում են ցուցակում նշված համարներից մեկի հետ:
  3. Leopard 2A4 (195 541) — տեղեկություն չկա.
  4. Leopard 2A4 (195 535)  — տեղեկություն չկա.
  5. Leopard 2A4 (195 526)  — տեղեկություն չկա.
  6. Leopard 2A4 (195 536)  — տեղեկություն չկա.
  7. Leopard 2A4 (195 537)  — տեղեկություն չկա.
  8. Leopard 2A4 (195 586)  — տեղեկություն չկա.
  9. Leopard 2A4 (195 591)  — տեղեկություն չկա.
  10. Leopard 2A4 (195 556)  — տեղեկություն չկա.
  11. M60T (264 944) — Դեկտեմբերի 16-ին համացանցում հրապարկվեց Ալ Բաբ քաղաքի արևմուտքում հակատանկային հրթիռային համալիրով М60Т տանկի խոցմանտեսանյութ: Տանկը խոցվել և լքվել է, կողային համարը (264 944) համընկնում է ցուցակում նշված համարներից մեկի հետ:
  12. ZMA (172 463) հետևակի մարտական մեքենա —  տեղեկություն չկա.
  13. ZMA (196 094) հետևակի մարտական մեքենա — Վերոնշյալ՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին հրապարակված տեսանյութում երևացող վնասված ZMA հետևակի մարտական մեքենայի կողային համարի ցուցատախտակը կոտրված է և երևում է միայն վերջին երեք թիվը (094), որը հավանաբար հաստատում է ցուցակում ՀՄՄ-ի առկայությունը:
  14. GZPT (238 060) հետևակի մարտական մեքենա — տեղեկություն չկա.
  15. Otokar Kobra (259 447) — «Կոբրա» զրահամեքենայի լուսանկարը երևում է դեկտեմբերի 16-ին հրապարակված  М60Т խոցված տանկի տեսանյութում: Կողային համարը (259 447) համընկնում է ցուցակի համարներից մեկի հետ:

ԻՊ-ի հետ կապված զանգվածային լրատվամիջոցները և այլ աղբյուրները նույնպես հրապարակել են թուրքական խոցված և լքված այլ տեխնիկաների մեծաքանակ լուսանկարներ և տեսանյութեր: Ստորև ներկայացված է տարբեր զրահապատ մեքենաների ոչնչացման տեղանքի քարտեզը.

Կապույտ կետերը Leopard 2a4 (8 միավոր) տանկերն են, կանաչ կետը՝ М60Т տանկ (1 միավոր), դեղին կետերը՝ Otokar Kobra զրահամեքենաներ (3 միավոր), մանուշակագույն կետերը՝  զրահափոխադրիչ և ՀՄՄ (2 միավոր), սև կետերը՝ բուլդոզեր և այլ տեխնիկա (2 միավոր):

Հիմնվելով լուսանկարների և տեսանյութերի, ինչպես նաև արբանյակային լուսանկարների վրա՝ կարելի է եզրակացնել, որ Ալ Բաբ քաղաքի գրոհի ընթացքում թուրքական զինուժը կորցրել է նվազագույնը 8 միավոր Leopard 2a4 տանկ, 1 միավոր М60Т տանկ, 2 միավոր Otokar Kobra զրահամեքենա և 2 միավոր զրահափոխադրիչ:

Նշենք նաև, որ համաձայն թուրքական պաշտոնական աղբյուրների՝ 2016 թվականի օգոստոսի 24-ից Սիրիայի տարածքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ նվազագույնը 66 զինծառայող: ԻՊ աղբյուրները, սակայն, վստահեցնում են, որ այս թիվը կարելի է բազմապատկել ամենաքիչը 2 անգամ:

Հոդվածի ամբողջական տարբերակին անգլերենով կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *