Սիրիայի զինուժը շարունակում է մարտերը Դեր Զորում ԻՊ զինյալների դեմ

Փետրվարի 13-ին Սիրիայի կառավարական բանակը երկրի արևելյան Դեր Զոր քաղաքի մոտակայքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մեկ խումբ՝ ամբողջական կազմով: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Իրադրությունը Դեր Զոր քաղաքում՝ 22.01.2017թ. դրությամբ

Իրադրությունը Դեր Զոր քաղաքում՝ 22.01.2017թ. դրությամբ

Կառավարական ուժերը ոչնչացրել են ԻՊ զինյալների զինամթերքի պահեստ և գնդացրով սպառազինված մեքենա:

Նույն օրը ԻՊ զինյալները Իրաքի հյուսիսում՝ սիրիա-իրաքյան սահմանին հարձակվել են շիական ժողովրդական աշխարհազորային ջոկատներից մեկի վրա: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հարձակման ընթացքում ԻՊ զինյալները օգտագործել են նաև տանկեր: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրաքի շիա աշխարահազորայիններին հաջողվել է ոչնչացնել ԻՊ զինյալների պայթուցիկներով լցված 17 մեքենա:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ԻՊ զինյալները պաշարել են Դեր Զոր քաղաքի մոտ տեղակայված կառավարական ուժերի ավիաբազան։ Արդյունքում կտրվել է ավիաբազայի և կառավարական ուժերի ցամաքային կապը:

Դեր Զոր նահանգը և հարակից շրջանները գրեթե ամբողջությամբ գտնվում են ԻՊ վերահսկողության ներքո: Այդ հատվածում կառավարական ուժերի վերահսկողության տակ է գտնվում միայն Դեր Զոր նահանգի ադմինիստրատիվ կենտրոնը, ինչպես նաև վերոնշյալ ռազմաբազան:

Միևնույն ժամանակ Սիրիայի կառավարական ուժերը հիմնականում վերահսկում են երկրի արևելյան, հարավ-արևելյան շրջանները և կտրված են Դեր Զորից: Այս տեսանկյունից նշված շրջանում վերահսկողությունը պահպանելը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի կառավարարական ուժերի համար:

2015 թ. ԻՊ-ն պաշարել էր Դեր Զոր քաղաքը, սակայն այնտեղ գտնվող կառավարամետ ուժերը մինչ օրս կարողանում են վերահսկողությունը պահպանել փոփոխական հաջողություններով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *