ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը նշել է, որ դեկտեմբերի 30-ից Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը գերթե ամբողջությամբ համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի պահպանման համատեղ մեխանիզմները: Աստանայում հաջորդ հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել փաստաթուղթը:
Կողմերը նաև համաձայնության են հասել Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալ խմբավորումների հսկողության տակ գտնվող բնակավայրերի միջև հարաբերությունների մեխանիզմների մշակման շուրջ: Փաստաթղթերն ուղարկվել են կողմերին՝ համաձայնեցնելու նպատակով:
Կողմերն աշխատանքներ են տանում «Իսլամական պետություն» և «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքները ճշտելու ուղղությամբ:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Սիրիայի Բադի-Բարադա շրջանում գերթե ամբողջությամբ վերականգնվել է մայրաքաղաք Դամասկոսի ջրամատակարարումը:
Բացի այդ, Հալեպից հյուսիս-արևելք ընկած Ալ-Բաբ քաղաքի շրջակայքում շարունակվում է Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը. ազատագրվել է շուրջ 35 բնակավայր: Դեր Զորի մոտակայքում դեռևս վտանգը պահպանվում է, սակայն, համաձայն Ռուդսկոյի հայտարարության, կառավարական ուժերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info