Նոյեմբերի 9-ին Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը Ջորջ Սաբրային նախագահ է ընտրել: Նա ծնվել է քրիստոնյա ընտանիքում, եղել է կոմունիստ, ապա դարձել սոցիալիստ դեմոկրատ:
Հնարավոր է, որ այս ընտրությունը պայմանավորված է խորհրդում մահմեդակաների մեծ դերակատարություն ունենալու արևմտյան երկրների մտահոգությամբ,- հայտնում է «Associated Press»-ը:
Իսկ մարտադաշտում գործող ապստամբները հայտարարել են, որ Հորդանանը սկսել է քաղաքական և ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիայի ապստամբներին` ներառյալ զենք, զինամթերք և ռուսական արտադրության հակատանկային հրթիռներ:
Ըստ ապստամբների տարածած տեղեկություների, Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից գնված զինամթերքը Հորդանանի սահման է բերվել ռազմական բեռնատարներով, ապա ապստամբների մեքենաներով տեղափոխվել Սիրիա: