Շաբաթվա ռազմական ամփոփում. նոյեմբերի 5 – 10

Նոյեմբերի 5-ից 10-ը ՀՀ-ում և Արցախի գրանցվել են ռազմական ոլորտի հետևյալ միջադեպերն ու իրադարձությունները՝

1. ՊՆ զորամասերից մեկում զինծառայողի մարմին է հայտնաբերվել
2. Նշվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական վարչության ստեղծման 20-րդ տարեդարձը
3. Սեմինար՝ նվիրված ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը
4. Արցախում զինվորական ուսումնարան կկառուցվի
5. Վթարի հետևանքով տուժած զինծառայողներն ապաքինվում են
6. ԵԱՀԿ հերթական դիտարկումը
7. ՊՆ-ի պարզաբանումը Արթուր Քոչարյանի վերաբերյալ
8. Հասարակական խորհուրդը սկսում է աշխատանքը
9. Ծառայողական խորհրդակցություն ՊԲ-ում
10. Հայկական ինքնաթիռը պլանային վայրէջքը Էրզրումում
11. ՀՀ և ՌԴ ԳՇ պետերի հանդիպումը Մոսկվայում
12. Նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ` Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի նիստը:

1. Համաձայն ՊՆ հաղորդագրության՝ նոյեմբերի 5-ին ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն: http://razm.info/9354

2. Նոյեմբերի 5-ին լրացավ ՀՀ ԶՈՒ հետախուզական վարչության ստեղծման 20-ամյակը: http://razm.info/9356

3. Նոյեմբերի 5-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագրի շրջանակներում Երևանում մեկնարկեց «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» թեմայով սեմինարը, որին մասնակցում են ՀՀ ԱԳՆ, ՊՆ, ՆԱՏՕ-ի քարտուղարության ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: http://razm.info/9361

4. Նույն օրը Արցախում անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում Արցախում սկսվեցին Մադաթովի անվան զինվորական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Ուսումնարանը կունենա ռազմական, կենցաղային մասնաշենքեր, համալրված կլինի արդի տեխնիկական միջոցներով ու սարքավորումներով, սպորտային հարթակներով ու դաշտերով: http://razm.info/9378

5. Նոյեմբերի 5-ին ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Քարվաճառի տարածքում նոյեմբերի 1-ին հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավոր զինծառայողներն ապաքինվում են: http://razm.info/9381

6. Նոյեմբերի 7-ին հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գծի՝ Այգեպար-Ալիբեյլի գյուղերի սահմանահատվածում անց է կացվել ԵԱՀԿ հերթական դիտարկումը, որն անցել է առանց միջադեպերի: http://tert.am/am/news/2012/11/07/osce-monitoring-movses/ Դիտարկումից հետո ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանն ասել է, որ 2012 թվականի ընթացքում Ադրբեջանը հրադադրի ռեժիմը խախտել է 14 830 անգամ: http://news.am/arm/news/127708.html

7. Նոյեմբերի 6-ին ՊՆ-ն անդրադարձել է զինծառայող Արթուր Քոչարյանի հիվանդության խնդրին՝ «Չենք լռելու» նախաձեռնության համացանցում տարածած տեսահոլովակին և տեղեկացրել, որ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հետազոտման և բուժման նպատակով ՊՆ պատկան բոլոր օղակները գործել են զինծառայողների սոցիալական ապահովության օրենսդրությանը համապատասխան և ձեռնարկել սպառիչ քայլեր: Ինչ վերաբերում է հետագա բուժման ծախսերին, ապա ՊՆ-ն իր իրավասության սահմաններում օժանդակում է դրան: Նշենք, որ զինծառայողի հարազատների խոսքերով՝ ՊՆ-ն Արթուր Քոչարյանի բուժման համար 3 մլն դրամ է տրամադրել: http://razm.info/9408, http://panorama.am/am/society/2012/11/07/leave-moscow/

8. Նույն օրը ՊՆ-ն տեղեկացրեց, որ 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներն և բողոքները քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովը նոյեմբերի 8-ին սկսելու է աշխատանքը: Հանձնաժողովը գործում է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո: http://razm.info/9432

9. Նոյեմբերի 6-ին Արցախի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների և զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ: Քննարկվել են Արցախի զինված ուժերում տիրող զինվորական կարգապահության ընթացիկ խնդիրները: http://razm.info/9440

10. Նոյեմբերի 8-ին «Օգնիր եղբորդ» նախաձեռնության մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխող հայկական Air Armenia ընկերության ինքնաթիռը պլանային վայրէջք է կատարել Էրզրումում: Զննությունից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը: http://razm.info/9523

11. Նույն օրը Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբների պետերը: Քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, փոխադարձ կարևորություն ունեցող մի շարք խնդիրներ: http://razm.info/9535: Հավելենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Նիկոլայ Մակարովը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նույն օրը ՌԴ նախագահի հրամանագրով Վալերի Գերասիմովը նշանակվել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի և ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
http://razm.info/9553

12. Նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդին կից՝ Աֆղանստանի հարցերով Աշխատանքային խմբի նիստը:
Նիստին մասնակցել են ՀԱՊԿ անդամ-պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների տեղակալները, ազգային կոորդինատորներ և ԱԳՆ ներկայացուցիչներ:
Քննարկվել են 2014 թվականին Աֆղանստանից կոլաիցիոն ուժերի դուրսբերումից հետո տեղում իրավիճակի հնարավոր զարգացմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013-2014 թվականներին Աֆղանստանում իրադրության փոփոխության կանխատեսման ու հնարավոր բացասական սցենարի դեպքում կոնկրետ առաջարկությունների մշակման աշխատանքների իրականացման ուղղությամբ: http://razm.info/9588

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *