ՌԴ Հարավային ռազմական շրջանը մինչ տարեվերջ ՀՕՊ ավտոմատացված կառավարման «Բարնաուլ-Տ» համակարգերի երկու հավաքածու կստանա: Այդ մասին հայտնել են ՀՌՇ մամլո ծառայությունից:
Նոր համակարգերը նախատեսված են ՌԴ Ստավրոպոլի և Վոլգոգրադի մարզերի մոտոհրաձգային բրիգադների համար:
Ներկայումս «Բարնաուլ-Տ» կառավարման համակարգի միակ հավաքածուն, որը ՀՌՇ-ն ստացել է 2011-ին, Չեչնիայի մոտոհրաձգային բրիգադի տրամադրության տակ է:
«Բարնաուլ-Տ» համակարգը նախատեսված է օդային թիրախների հետախուզման, ոչնչացման, օդային պայմանների վերաբերյալ տեղեկությունների ստացման համար:
Բացի դա՝ այս տարվա դեկտեմբերին ՌԴ Հարավային ռազմական շրջանը կհամալրվի նաև ՌԴ Կրասնոդարի մարզի Ցամաքային զորքերի ՀՕՊ ուսումնական կենտրոնում եռամսյա կուրսեր անցած ավելի քան 200 կրտսեր մասնագետներով:
Հիշյալ ուսումնական կենտրոնում իրականացվում է զինծառայողների ուսուցում ռազմական 10 ուղղություններով: Զինծառայողները մասնագիտանում են «Տոր» զենիթահրթիռային հաշվարկի, «Օսա» և «Ստրելա-10» զենիթահրթիռային, «Տունգուսկա» զենիթահրանոթահրթիռային, շարժական «Իգլա» զենիթահրթիռային համակրգերի գծով:
Ուսումնառության ընթացքում զինծառայողները գործնական կրակոցներ են իրականացնում «Ստրելա-10», «Տունգուսկա» և «Իգլա» համակարգերից մինչև 160 կմ/ժ արագությամբ և 2000մ բարձրության վրա գտնվող օդային և 6000մ հեռահարությամբ ջրային թիրախների ուղղությամբ:
Աղբյուրներ՝ http://ria.ru/arms/20121108/910072859.html
http://function.mil.ru/news_page/country/more.htm?id=11450364@egNews