Վալերի Գերասիմովը նշանակվել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել գեներալ-գնդապետ Վալերի Գերսաիմովին ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին՝ ազատելով նրան ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատարի պաշտոնից:
ՌԴ նախագահը հանձնարարել է ԳՇ նորանշանակ պետին կառուցել կայուն գործընկերային հարաբերություններ ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերությունների հետ, շարունակել բանակի և նավատորմի վերազինման աշխատանքները, կատարելագործել զորքերի կառուցվածքն ու կառավարումը:

Պուտինի մեկ այլ հրամանագրով ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել նաև Արկադի Բախինը` ազատվելով ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի զորքերի հրամանատարի պաշտոնից:

Իսկ երրորդ հրամանագրով գեներալ-գնդապետ Օլեգ Օստապենկոն նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով ՌԴ Օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարի պաշտոնից:

Նշենք, որ այսօր ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Նիկոլայ Մակարովը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել:

Վալերի Գերասիմովը 2010-2012 թվականներին զբաղեցրել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, նաև, որ երեկ Ռազմ.ինֆոն անդրադարձել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի՝ պաշտոնից ազատման և այդ պաշտոնում Վալերի Գերասիմովին նշանակելու վերաբերյալ տարածված տեղեկություններին:

Աղբյուրներ՝ http://kremlin.ru/news/16776
http://ria.ru/defense_safety/20121109/910167318.html#13524506053012&message=resize&relto=register&action=addClass&value=registration
http://lenta.ru/news/2012/11/09/genshtab/

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *