Սիրիայում ապստամբները սպանել են խորհրդարանի խոսնակի եղբորը

Ինչպես հայտնում է Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը, նոյեմբերի 6-ին ապստամբները Դամասկոսում սպանել են Սիրիայի խորհրդարանի խոսնակ Ջիհադ Լահամի եղբորը՝ Օսամա Լահամին:

Ապստամբների ղեկավարները Սիրիայի խորհրդարանին նախագահ Ասադին ենթարկվելու մեղադրանք են ներկայացնում: Այս տարվա սկզբին Ասադը խորհրդարանական բարեփոխումներ էր իրականացրել, որն ապստամբները կեղծիք էին համարել:

Դամասկոսում վերջին մի քանի շաբաթում պայթուներ են տեղի ունեցել: Պարզ չէ, թե դրանք ապստամբների համակարգված ռազմավարության ծրագի՞րն է, թե՞ առանձին խմբերի հարձակումներ:

Նոյեմբերի 6-ին պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Դամասկոսի Վուրուդ շրջանում տեղի ունեցած 3 պայթունների հետևանքով զոհվել է 15 քաղաքացի և 40-ից ավելի վիրավոր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *