Վրաստանի Ներքին գործերի և պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան Վրաստանի Գլխավոր դատախազությունում հարցաքննությունից հետո ձերբակալվել է: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Մաեստրո» հեռուստաալիքը:
Նոյեմբերի լույս 7-ի գիշերը ձերբակալվել են նաև Վրաստանի ԶՈՒ Միացյալ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեն և 4-րդ բրիգադի հրամանատար Զազա Շամատավան: Ձերբակալությունների պատճառներն առայժմ հայտնի չեն: Ախալայայի փաստաբան Դավիդ Դեկանոիձեն ասել է, որ նախկին նախարարը մեղադրվում է ծառայողական լիազորությունները չարաշահելու համար և հավելել, որ առայժմ հայտնի չէ, թե դատախազությունից նրան ուր են տեղափոխել:
Ախալայայի ձերբակալության պատճառը Գլխավոր դատախազությանն ուղղված ՊՆ նախկին աշխատակիցների բողոքներն են:
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչն Ախալայայի ձերբակալությունն անվանել է «վախկոտ մարդկանց արաք»:
Բաչո Ախալայան ղեկավարել է Վրաստանի ՆԳՆ-ն ընթացիկ տարվա ամռանը, իսկ խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ «բանտային հայտնի սկանդալի» պատճառով պաշտոնաթող է եղել:
Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ բարոյական պատասխանատվություն է զգում, քանի որ բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերած անձանցից շատերին ինքն է աշխատանքի ընդունել:
Պաշտոնաթողությունից հետո Ախալայան հեռացել էր Վրաստանից, սակայն նոյեմբերի 5-ին վերադարձել էր՝ հայտարարելով, որ պատրաստ է պատասխանել իրեն ուղղված բոլոր հարցերին:
2009-2012 թվականներին Բաչո Ախալայան զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը:
Աղբյուրներ՝ http://ria.ru/asia/20121107/909815763.html
http://vz.ru/news/2012/11/7/605963.html