ԿԳՆ ուսոցողական պաստառները պարունակում են բազմաթիվ կոպիտ սխալներ

Հրաչյա Պետրոսյանցի շնոհրիվ հայտնաբերեցինք այս լուրը։

Մի կողմ թողնենք զավեշտալի տառասխալները (օրինակ՝ «հետախուՅզություն»)՝ հուսալով, որ Հայոց լեզվի դասագրքերը ավելի լավ որակի են և աշակերտներն, ի տարբերություն պաստառի հեղինակի, անհրաժեշտ գիտելիքներ ունեն։ Անդրադառնանք պաստառների բովանդակությանը։

Որպես ՀՄՄ-2 (БМП-2) տիպի հետևակի մարտական մեքենայի թնդանոթի տրամաչափ նշված է «1×30մմ, 1×7.62մմ»։ Եւ եթե առաջինը ճիշտ է, ապա Կալաշնիկովի տանկային գնդացրին (ԿՏԳ / ПКТ) թնդանոթ անվանող դեռևս չէր եղել։ Իրականում գնդացիրը պիտի նշվեր որպես, օրինակ՝ «թնդանոթի հետ զույգված գնդացիր» (спаренный пулемёт)։

Գնդացրի մասին պաստառի հեղինակները այնուամենայնիվ հիշել են՝ հաջորդ տողում. «Գնդացիր ” 1ԱԿ, ՀՏԿՀ»։ Պարզ չէ թե ինչու է ԿՏԳ-ն անվանվում է ԱԿ, հավանաբար հեղինակի մոտ Կալաշնիկովի ազգանունը ասոցացվում է միայն Կալաշնիկովի ավտոմատի (Автомат Калашникова — АК) հետ։ Բայց այ մի ամբողջ հակատանկային կառավարվող հրթիռային համակարգին (ՀՏԿՀ) գնդացի՞ր անվանել։

Այսքանից հետո, երբ պաստառի վրա գնդացրի փամփուշտները նշած են որպես «արկեր», իսկ հակատանկային հրթիռները՝ ընդհակառակը, «փամփուշտներ», դա ինչ-որ տեղ նույնիսկ տրամաբանական է սկսում թվալ։

Բայց սխալներն այսքանով չեն ավարտվում. հասնելով պաստառի վերջին՝ դպրոցականն իմանանում է, որ ՀՄՄ-2-ը նաև «ջրի վրայով» կարող է երթևեկել։ Դե ի՞նչ տարբերություն ջրում լողալ թե ջրի վրայով երթևեկել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *