Հունվարի 10-ին՝ երեկոյան ժամը 20:45-ի մոտակայքում, կրկին հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Սանգաչալի գազատարի հատվածներից մեկում: Հունվարի 11-ին Ադրբեջանի պետական նավթային ընկիերության (SOCAR) մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրդեհը հանգցվել է:
Բաքվից Սանգաչալ բնակավայրի հեռավորությունը մոտ 50 կմ է՝ Ապշերոն թերակղզուց հարավ-արևմուտք:
Հրդեհը հանգցնելու համար գազատարի այդ հատվածը մեկուսացվել է, գազատարի այդ հատվածով մղվող գազը այլընտրանքային գազատար է մղվել: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Համաձայն տեղեկության՝ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, պարզելու համար ածխատանքներ են իրականացվում:
Նույն օրը՝ Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպան Միրվարի Գահրամանլին հայտնել է, որ 3-րդ պայթյունը եղել է նախորդ 2 պայթյունների վայրից քիչ հեռու: Ըստ նրա պայթյունի և հրդեհի պատճառը եղել են շինարակական աշխատանքներում առկա թերությունները:
Նշենք, որ նախորդ 2 պայթյունները եղել էին 2016-ի դեկտեմբերի 27-ին և 2017-ի հունվարի 2-ին: 2 պայթյունն էլ եղել են նույն վայրում: