Ծառայողական խորհրդակցություն Արցախի պաշտպանության բանակում

Նոյեմբերի 6-ին բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների և զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արցախի զինված ուժերում տիրող զինվորական կարգապահության ընթացիկ խնդիրները:

Այդ մասին նշված է ԼՂՀ ՊՆ պաշտոնական էջում:

Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը և ռազմաիրավապահ մի շարք կառույցների ղեկավարներ, ովքեր իրենց տեսակետն են ներկայացրել օրակարգում ներառված հարցերի շուրջ:

Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը և քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Վերջիններս անդրադարձել են բանակում արձանագրվող իրավախախտումների վերլուծությանն ու դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքների ընթացիկ վիճակին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *