18000 տարվա ազատազարկում` իսրայելական սպաներին

Թուրքիայիում սկսվել է 2010 թ. Գազայի հատված օգնություն տեղափոխող թուրքական նավատորմի վրա հարձակված իսրայելական 4 բարձրաստիճան սպաների հեռակա կարգով դատավորությունը:

Հիշեցնենք, որ 2010 թ. մայիսի 31-ին թուրքական նավատորմը օգնություն ցուցաբերելու պատրվակով ճեղքել էր Իսրայելի կողմից Գազայի ջրային տարածքի շրջափակումը, որից հետո Իսրայելի զինված ուժերը հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա: Հարձակման ժամանակ զոհվել էին 9 թուրքեր, ևս 50-ը վիրավորվել: Դեպքից հետո Թուրքիան և Իսրայելը խզել են հարաբերություները:

Թուրքական դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջում Իսրայելի 4 բարձրաստիճան սպաների համար, ու մեղադրում է մարդկանց սպանելու համար: Մեղադրյալներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 18 հազար տարի ազատազրկում:

Թուրքական կողմը մեղադրանք է ներկայացրել Իսրայելի գլխավոր շտաբի նախկին պետ Գաբի Աշկենազին, նավատորմի նախկին պետ Էլիեզեր Մարոմինը, զինվորական հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինին և ռազմաօդային ուժերի հետախուզության նախկին պետ Ավիշաի Լևինին:

Իսրայելական սպաները Ստամբուլում ընթացող դատավարությանը չեն ներկայացել, քանի որ Իսրայելի 2011 թ. անցկացրած ծառայողական քննությունը պարզել է, որ հարձակումը չի խախտել միջազգային օրենքը:

2011թ. ՄԱԿ-ի զեկույցում թեև նշված է, որ Իսրայելը «չափազանց մեծ» ուժ է կիրառել, սակայն Գազայի հատվածի շրջափակումն օրինական էր և նավատորմի կազմակերպիչներն «անշրջահայաց» են գործել:

Այս տարվա մայիսին Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Դանի Այալոն կարծիք է հայտնել, որ Թուրքիան արտաքին դիվանագիտական ճնշումների ներքո կդադարեցնի դատավարությունը, քանի որ այն կարող է ազդել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի վրա, որոնք ահաբեկչական գործողություններ կատարելու կասկածանքով հաճախ են կանգնեցնում օտարերկրյա նավերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *