ԵԱՀԿ հերթական դիտարկումը նախատեսված է նոյեմբերի 7-ին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ նոյեմբերի 7-ին նախատեսված է ԵԱՀԿ հերթական դիտարկումը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի՝ Այգեպար-Ալիբեյլի գյուղերի սահմանահատվածում:
Այդ մաիսն հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Ուիլյամ Պրարոյը և դաշտային օգնական Խրիստո Խրիոստովը, իսկ ադրբեջանական կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կոորդինատոր Փիթեր Քին և դաշտային օգնական Իրժի Աբերլեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *