Նոյեմբերի 3-ին Իսրայելը Սիրիային մեղադրել է Գոլանի բարձրունքներ 3 տանկեր և 2 հետևակի մարտական մեքենաներ մտցնելու համար: Իսրայելը իր զորքերին բարձր զգոնության է բերել և պաշտոնապես բողոք ուղարկել այդ տարածքում տեղակայված ՄԱԿ խաղապահներին:
1967 թվականից ի վեր Սիրիան և Իսրայելը պաշտոնապես պատերազմի մեջ են: 1967 թվականին, այսպես կոչված «Յոթօրյա պատերազմի» ընթացքում, Իսրայելը գրավեց Գոլանի բարձրունքները: 1973 թ. Սիրիան փորձեց ազատագրել տարածքը, սակայն ապարդյուն։ 1974 թ. Իսրայելը և Սիրիան շփման գծում ապառազմականացված տարածք ստեղծելու պայմանագիր կնքեցին, իսկ 1981թ. Իսրայելն այդ տարածքը ներառեց իր կազմում, սակայն միջազգային հանրությունը հրաժարվեց ճանաչել Իսրայելի այդ քայլը։
Տարածքը վերահսկող ՄԱԿ խաղաղապահների ներկայացուցիչ Մարկո Քարմինջանին հայտնել է, որ ներկայումս չի կարող հաստատել սիրիական զրահատեխնիկայի տարածք մուտք գործելու փաստը: Բայց հաստատվելու դեպքում, կնշանակի, որ Սիրիան խախտել է 1974 թ. ապառազմականացման պայմանագրը, ասել է նա:
Միջազգային լրատվական գործակալությունները այս դեպքի կապակցությամբ Սիրիայի կառավարության արձագանքի մասին չեն հայտնում: