ՀՀ և Վրաստանի ՊՆ-ները ստորագրել են 2017 թ. համագործակցության ծրագիրը

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելել է Վրաստան, հանդիպել այդ երկրի ՊՆ ղեկավար Լևան Իզորիային: Կողմերն անցկացրել են առանձնազրույց, ինչից հետո էլ ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2017թ.  երկկողմ համագործակցության ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան ստորագրում են 2017 թ. երկկողմ համագործակցության ծրագիրը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան ստորագրում են 2017 թ. երկկողմ համագործակցության ծրագիրը

Առանձնազրույցից բացի անցկացվել է նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: Քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Վրաստան այցից առաջ՝ դեկտեմբերի 19-20-ին, Վիգեն Սարգսյանն այցելել էր Հունաստան: Դեկտեմբերի 19-ին Սարգսյանը Հունաստանում հանդիպել էր այդ երկրի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսին: Անցկացվել է երկու երկրների ՊՆ-ների ընլայնված կազմով հանդիպում: Քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերող հարցեր:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *