Հարավային Օսիայում ՌԴ ԶՈւ զինծառայողները դաշտային վարժանքներ են անում

Դեկտեմբերի 5-ին Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան 4-րդ ռազմաբազայի շուրջ 1500 զինծառայող մեկնարկել են լայնամասշտաբ դաշտային վարժանքներ, որոնց ներգրավված է 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ զինծառայող

ՌԴ ԶՈւ զինծառայող

«Դզարցեմի» զորավարժարանում ցերեկային և գիշերային զորավարժություններ են անում հրետանային, մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները: Զինծառայողները մշակում են մարտում Տ-72ԲՄ տանկերի, ԲՄՊ-2 և ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների, «َԱկացիա» և «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի  կիրառման տեխնիկա:


Հիշեցնենք, որ մշտական տեղակայման հիմունքով Հարավային Օսիայում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները գտնվում են 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո: Հարավային Օսիայում ՌԴ ԶՈւ զինծառայողների թիվը կազմում է մոտ 4000 մարդ:

One response to “Հարավային Օսիայում ՌԴ ԶՈւ զինծառայողները դաշտային վարժանքներ են անում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *