Երկու տարբեր նախաձեռնությունների շնորհիվ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը համալրվել է բուժսարքավորումներով և բժշկական պարագաներով: Նախաձեռնություններից մեկը «Հայկական բարեգործական ընդհանուր միությունն» է, մյուսը՝ «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը և ամերիկահայ բժիշկ Ջոհն Ներսիսյանը:
ՀՀ ՊՆ կայքը հայտնում է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը համալրվել է շարժական ռեանիմացիոն անվասայլակներով՝ հագեցած ժամանակակից վերակենդանացման սարքավորումներով, իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին է հատկացվել նաև 2 շարժական թվային ռենտգեն սարքեր:
Նախաձեռնությունը իրականացվել է «Օգնենք Արցախին» արշավի շրջանակներում: Դեկտեմբերի 5-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը համալրվել է շարժական ռեանիմացիոն անվասայլակներով
Իսկ ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի դեկտեմբերի 3-ի թողարկումից հայտնի է դարձել, որ «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը և ամերիկահայ բժիշկ Ջոհն Ներսիսյանի ջանքերով ռազմաբժշկական ծառայությունը համալրվել է անհատական բուժօգնության միջոցներով, որոնք բաժանվելու են մարտական հերթապահություն կրող զինվորներին, երկու տեսակի սանիտարական պայուսակ՝ փոքր և մեծ, որոնք փուլ առ փուլ հատկացվելու են դասակի օղակից մինչև գնդային բուժծառայություն: Եվ մասնավորապես՝ բժիշկ Ջոհն Ներսիսյանի կողմից հատկացվել է օրթոպեդիկ վնասվածքաբանական գործիքների լրակազմ:
Երկու բարեգործական ծրագիրն էլ կրելու է շարունակական բնույթ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info