Հիլարի Քլինթոնը կոչ է անում Սիրիայում նոր ընդդիմություն կազմավորել

ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին Խորվաթիա այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատել է Սիրիայի Ազգային Խորհրդին: Քլինթոնը հայտարարել է, որ «Սիրիայի ազգային խորհուրդnնարդեն իրեն սպառել է և ժամանակն է ձևավորել նոր ընդդիմություն>:

Քլինթոնը մասնավորապես նշել է. «Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ Սիրիայում չեն եղել մոտ 40 տարի, ինչն անթույլատրելի է: Ազատության համար այսօր առաջին գծում կռվողները և մահացողները պետք է ճանաչեն իրենց առաջնորդներին: Մենք անուներ և կազմակերպություներ ենք առաջարկել, որոնք մեր կարծիքով պետք է ընդգրկված լինեն ցանկացած նմանատիպ կառույցում: Մենք պարզ ասում ենք, որ Սիրիայի Ազգային Խորհուրդը չի կարող դիտվել որպես ընդդիմությունը միավորող և առաջնորդող ուժ: Նրանք կարող են լինել ավելի մեծ ընդդիմության մասը, բայց այդ կառույցի մեջ պետք է ներառված լինեն Սիրիայի բնակիչներ և նրանք ովքեր իրավական ձայն ունեն, որը պետք է լսվի»:

Քլինթոնը նաև ահազանգել է, ընդդիմության շարքերում աճող ծայրահեղական գաղափարների ազդեցության վերաբերյալ: Նա ասել է, որ նրանց այնպիսի ընդդիմություն է պետք, որը կդիմադրի ծայրահեղական գաղափարներ կրողներին:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հագը համաձայնել է Հիլարի Քլինթոնի կարծիքին:

Ի պատասխան` Ալ-Ջազիրայի հետ հարցազրույցում Սիրիայի Ազգային Խորհրդի անդամ Լուայ Սաֆին նշել է, որ ՍԱԽ-ի վատ աշխատանքի համար Քլինթոնը պետք է պատասխանատվությունն իր վրա վերցնի. «ՍԱԽ-ը միջազգային հանրությունից ոչ մի նշանակալի աջակցություն չի ստացել»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *