Ռուսական «Ռադիոտեխնիկական ինստիտուտ» ԲԲԸ-ն մինչև 2018 թվականը ՌԴ հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններով հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգերի համար ռադիոտեղորոշման մի շարք կայաններ կկառուցի: Այդ մասին Մոսկվայում իննովացիոն զարգացման միջազգային ֆորումի ժամանակ հայտնել է «Ռադիոտեխնիկական ինստիտուտի» գլխավոր տնօրեն Սերգեյ Բոևը:
Կայաններից մեկը կկառուցվի Օրենբուրգի մարզում, մյուսը՝ Բառնաուլի մոտ: Հյուսիսային ուղղությամբ կայանների կառուցման վայրերը առայժմ որոշված չեն:
Բացի այդ՝ նախատեսված է արդիականացնել հյուսիսային ուղղությամբ արդեն իսկ գոյություն ունեցող ՌՏԿ-ները:
Բոևի խոսքերով՝ բարձր պատրաստականության մի քանի ՌՏԿ-ներ արդեն շահագործման են հանձնվել Լեխտուսում, Արմավիրում:
ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ ղեկավարությունը պետք է հսկողության տակ առնի Օդատիեզերական պաշտպանության զորքերի ենթաակառուցվածքների զարգացման հետ կապված հարցերը:
Պուտինի խոսքով՝ մինչև 2020 թվականը պետք է ամբողջությամբ ավարտվեն ՌԴ օդատիեզերական պաշտպանության զորքերի տեղակայման պլանով նախատեսված աշխատանքները:
Աղբյուր՝ http://vz.ru/news/2012/11/1/605302.html
-
Լրահոս
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող
- Արցախյան պատերազմին մասնակցելու համար թուրք մասնագետներ են պարգևատրվել
- Օգոստոսի 19-ին հենակետում մահացած 3 զինծառայող է հայտնաբերվել
- Օգոստոսի 16-ին Գեղարքունիքում թշնամու կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող