Վթարի հետևանքով տուժածներին տեղափոխում են Երևան (թարմացված)

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս՝ թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, 15 հոգի վիրավորվել է:
Ժամը 23:45-ին Վարդենիսի և Մարտունու շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցները տուժած զինծառայողներին տեղափոխել են Վարդենիսի ԿԶՀ:

Ներկայումս կազմակերպվում է նրանցից 6-ի տեղափոխումը Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Վթարի հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդ, եֆրեյտոր Արթուր Հովհաննեսի Երեմյանը, ծնված 1960 թվականին, ծառայում էր 1998 թվականից, շարքային Մանվել Սանթրիի Աբիջանյանը, ծնված 1963 թվականին, ծառայում էր 2009 թվականից, շարքային Գագիկ Կամոյի Վարդանյանը, ծնված 1982 թվականին, ծառայում էր 2009 թվականից և շարքային Սանասար Վաչիկի Փիլոյանը, ծնված 1969 թվականին, ծառայում էր 2006 թվականից:

Վիրավորներն են՝ Սարգիս Ռուստամի Զաքարյանը, ծնված 1973 թվականին, ծառայում է 2006 թվականից, սերժանտ Գևորգ Մնացականի Գևորգյանը, ծնված 1978 թվականին, ծառայում է 2006 թվականից, շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյանը, ծնված 1979 թվականին, ծառայում է 2006 թվականից,սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյանը, ծնված 1976 թվականին, ծառայում է 2007 թվականից, շարքային Արման Մանվելի Մուրադյանը, ծնված 1988 թվականին, ծառայում է 2008 թվականից, շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյանը, ծնված 1971 թվականին, ծառայում է 2009 թվականից, սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյանը, ծնված 1982 թվականին, ծառայում է 2009 թվականից, շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյանը, ծնված 1979 թվականին, ծառայում է 2007 թվականից,շարքային Կարեն Կամոյի Ավետիսյանը, ծնված 1989 թվականին, ծառայում է 2006 թվականից, եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյանը, ծնված 1970 թվականին, ծառայում է 2007 թվականից, շարքային Մխիթար Վալերիկի Երեմյանը, ծնված 1983 թվականին, ծառայում է 2009 թվականից, շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյանը, ծնված 1988 թվականին, ծառայում է 2010 թվականից,կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյանը, ծնված 1987 թվականին, ծառայում է 2008 թվականից:

Ինչպես տեղեկացրել է պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության սպա Մերի Սարգսյանը, փաստով զբաղվում է ՊՆ քննչական ծառայությունը, նախապաստրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *