Հնդկաստանի կառավարությունը հաստատել է ռուսական հրթիռների գնելու գործարքը

Հնդկաստանի կառավարության Անվտանգության հարցերով կոմիտեն հաստատել է ռուսական հակատանկային կառավարելի «Կոնկուրս-Մ» 10 հազար հրթիռների՝ 12 մլրդ ռուպի (240 մլն դոլար) արժողությամբ գնման գործարքը: Այդ մասին հայտնել է Times of India թերթը:

Հնդկաստանի ՊՆ-ին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռները նախատեսված է օգտագործել Հնդկաստանի մոտոհրաձգային զորքերի և հետևակայինների համար:

Ավելի վաղ Անվտանգության հարցերով կոմիտեն հաստատել էր Տ-90 տանկերի համար նախատեսվող ռուսական «Ինվար» կառավարելի տանկային արկերի և Սու-30ՄԿԻ կործանիչների վրա տեղադրվող «Բրամոս» 200 հրթիռների գնման 80 մլրդ ռուպի (1,5 մլրդ դոլար) ընդհանուր արժողությամբ գործարքը:

«Բրամոս» հրթիռներն արտադրվում են Հնդկաստանում գտնվող ռուս-հնդկական համատեղ «Բրամոս Աերոսփեյս (Brahmos Aerospace) ընկերության կողմից:
Հրթիռների առաջին փորձարկումները նախատեսված է իրականացնել ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին:

Տանկային կառավարելի «Ինվար» արկերի առաջին 1,5 հազարը Հնդկաստանի ԶՈՒ-երը կկիրառեն առաջիկա տարիներին:
Աղբյուր՝ http://armstass.su/?page=article&aid=111909&cid=25

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *