Իրանի ռազմածովային ուժերի նավերը երկուշաբթի ժամանել են Սուդան, որի տարածքը նախորդ շաբաթ, ինչպես պնդում են սուդանցիները, իբր գնդակոծել են Իսրայելի ռազմաօդային ուժերը:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, նավերը հանգրվանել են Սուդանի մայրաքաղաքից 500 կմ հյուսիս-արևելք ընկած, Կարմիր ծովի ափին գտնվող նավահանգիստ- Սուդան քաղաքում:
Նավախմբի կազմում են «Շահիդ Նաքդի» ականակիրը և «Հարք» ռազմանավը՝ 250 հոգանոց անձնակազմով: Նավերը կարող են երեք ուղղաթիռ կրել տախտակամածին:
Իրանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման ծովագնացության նպատակը հարևան երկրներին խաղաղության կոչելը և նավագնացության ու բեռնափոխադրումների անվտանգության ապահովումն է ծովահեններից:
Իրանի նավերի այցը սկսվեց Սուդանի մայրաքաղաք Հարթումի զենքի արտադրամասում տեղի ունեցած միջադեպից մեկ շաբաթ անց: Օրերս արտադրամասի ռազմաարդյունաբերական համալիրի և զինամթերքով լցված պահեստների տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել, որն ուղեկցվել էր հզոր պայթյուններով:
Կատարվածի մեջ Սուդանը մեղադրում է Իսրայելին, որի ռազմաօդային ուժերը, ըստ Սուդանի իշխանությունների, գնդակոծել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այդ տեղանքը:
-
Լրահոս
- Ադրբեջանցի սահմանապահներն անցել են Կապանով և տեսագրել [ԹԱՐՄԱՑՎԱԾ]
- Սիրիայում բալիստիկ հրթիռների հարվածից նավթամթերքի գործարաններ են պայթել
- Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է ուղղաթիռի կործանումից մահացածների անունները
- ԱՄՆ պատրաստ է F-35 կործանիչներ տրամադրել Հունաստատնին
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը զորավարժություն է արել
- [Թարմացված] Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել, 11 զինծառայող մահացել է
- ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու համար կարդիականացնի իր բանակը
- Ադրբեջանցի հատուկջոկատայինները ուսումնավարժանքների համար Թուրքիայում են
- Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը
- Թուրքիան ռազմական համաձայնագրեր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինիայի ու Կատարի հետ
- Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
- Դոնեցկում աշխարհազորին թույլատրել են կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինուժի ուղղությամբ
- Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են
- Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ
- Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg
- Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի