Հոմտեմբերի 23-ին՝ գիշերը 3:30-ին, անհայտ անձինք փորձել են ներխուժել Վրաստանի պաշտպանության նախարարության «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոն և հարձակվել են նրանց նկատած ժամապահի վրա, ինչից հետո ժամապահը պատասխան կրակել է հարձակվողների վրա:Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ կայքում:
Համաձայն հաղորդագրության՝ հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսների մասին Վրաստանի ՊՆ ոչ մի տեղեկություն դեռևս չի հայտնել: ՊՆ նաև խուսափել է որևէ մեկնաբանության տալ հարձակվողների նպատակների վերաբերյալ:
ՊՆ Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ռազմական ոստիկանությունը և դատախազությունը արդեն քրեական գործ են հարուցել դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ 2015-ի օգոստոսի 27-ին «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում պաշտոնապես բացվել է Վրաստան-ՆԱՏՕ ուսումանական կենտրոնը։ Բացման արարողությանը ներկա է եղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նշենք, որ ամեն դեպքում համատեղ ուսումնական կենտրոնի բացումը դեռևս չի նշանակում, որ կենտրոնը սկսելու է իր աշխատանքը։ Կենտրոնի համար ենթակառուցվածքների կառուցման և վերջնական տեսքի բերման աշխատանքները դեռևս շարունակվում են: