Հալեպում հաստատված հումանիտար հրադադարը երկարաձգվել է

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի և Սիրիայի կառավարությունների նախաձեռնությամբ Հալեպում հաստատված հումանիտար հրադադարը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 22-ը` ժամը 19:00: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկին: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բարադավկինը հայտնել էր, որ Հալեպում իրավիճակի բարելավում է նկատվում, և եթե «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը հրադադրի ռեժիմը չխախտի, այն կարող է  երկարաձգվել նաև հետագայում:

Մինչ այս, սակայն, ահաբեկիչները գնդակոծել են խաղաղ բնակիչների տարհանման համար նախատեսված միջանցքները, պարբերաբար խոչընդոտում են մարդասիրական աշխատանքները: Գնդակոծության հետևանքով վիրավորվել են  նաև միջանցքները հսկող  ռուսաստանցի զինծառայողներ:

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար

Միաժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ   հրադադարի հետագա  երկարաձգումը կախված է իրավիճակի զարգացումից: Եթե չապահովվի հումանիտար օգնություն տեղափոխողների անվտանգությունը, և ահաբեկիչները շարունակեն խախտել հրադադրի ռեժիմը, ապա Ռուսաստանը  կարող է ընդհատել հումանիտար դադարը:

Հալեպում հումանիտար դադար հաստատվել է հոկտեմբերի 20-ին, որի ընթացքում խաղաղ բնակիչները և զինյալները պետք է լքեն  քաղաքը։ Տարհանման համար գործարկվում են հատուկ միջանցքներ. վեցը՝ խաղաղ բնակչության, ևս երկուսը՝ քաղաքի արևելյան մասում՝ զինյալների համար։

Ըստ Associated Press  լրատվական գործակալության՝ հոկտեմբերի 21-ին սիրիական կառավարությունը  միջանցքների թիվը ավելացրել է ևս մեկով:

2 responses to “Հալեպում հաստատված հումանիտար հրադադարը երկարաձգվել է

  1. Pingback: Հալեպում հաստատվելու է հումանիտար հրադադար | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայի զինուժը հայտարարել է Հալեպում նոր հրադադարի մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *