Վրաստանում կստեղծվի ռազմական օմբուդսմենի պաշտոն

Վրաստանի նոր կառավարությունը մտադիր է ուժեղացնել զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողությունը: Վրաստանի խորհրդարանում այդ մասին այսօր հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին՝ ներկայացնելով Կառավարության՝ «Հանուն ուժեղ, ժողովրդավար, միասնական Վրաստանի» անունը կրող ծրագիրը:

Ներկայումս Վրաստանի խորհրդարանում ընթանում է կառավարության ծրագրի ներկայացման և կառավարության կազմի հաստատման գործընթացը:

Իվանիշվիլին ընդգծել է, որ պարտադիր կդառնան Վրաստանի ՊՆ կողմից վրացական Պալռամենտին ներկայացվող հանրային հաշվետվությունները, այդ թվում` ֆինանսական: Ծրագրված բարեփոխումների շրջանակներում այդ ուղղությամբ կստեղծվի ռազմախորհրդարանական հարցերով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն, կքննարկվեն զինծառայողների իրավունքների ոտնահարմանը վերաբերող բոլոր գործերը:
«Կիրականացվի պարտադիր ժամկետային զինծառայության լիակատար բարեփոխում և այն կվերափոխվի պահեստային ծառայության, որում գլխավոր դերակատարում կունենա Ազգային գվարդիայի դեպարտամենտը»,- ասել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով՝ մեծ ուշադրություն կդարձվի նաև բանակում գենդերային հավասարության հաստատմանն ու հավասար իրավունքների ապահովմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *