ՀՀ նախագահը մասնակցել է ՀՕՊ զորամասի բացմանը

Այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի հարավում մասնակցել է գերժամանակակից սպառազինությամբ զինված հակաօդային պաշտպանության զորամասի բացման արարողությանը:
Շնորհավորելով ներկաներին զորամասի բացման կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ զինված ուժերը կոչված են պաշտպանելու հայ ժողովրդին, սակայն զինված ուժերում կան ստորաբաժանումներ, որոնց գործունեությունից է անմիջականորեն կախված հայ ժողովրդի ապահովությունը: Եվ այդպիսի ստորաբաժանումներից է ՀՕՊ-ը:
Հանրապետության ղեկավարի խոսքով՝ ժամանակակից պայմաններով և սպառազինությամբ հագեցած զորամասի բացումը խորհրդանշում է մեր բոլոր զորամասերի ապագան:

8 responses to “ՀՀ նախագահը մասնակցել է ՀՕՊ զորամասի բացմանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *