Այսուհետ քրդաբնակ շրջաններում թուրքական զորքը միայն օդով կտեղաշարժվի

Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) մարտիկների կողմից թուրքական ռազմական ավտոշարասյուների վրա վերջին ամիսների հարձակումների դեպքերի աճի պատճառով, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը որոշել է արգելել արևելյան շրջանների զինծառայողերի տեղաշարժը ցամաքային ճանապարհներով:

Նոր կանոնակարգը կսկսվի լիովին կիրառվել մինչև 2013 թ. հունվար-փետրվար ամիսները:

Այս որոշման պատճառը 2 ամիս առաջ Բինգյոլ նահանգում տեղի ունեցած դեպքն է, երբ քուրդ ապստամբները նռնականետերով գնդակոծել էին թուրք զինակոչիկների ավտոշարասյունը, որին զոհ էին գնացել 9 զինվոր և 50-ից ավելի վիրավորվել էին:

Անցած շաբաթ Դիարբեքիրում, Էրզինջանում (Երզնկա), Էլազըղում և Վանում հայտարարվել է ճգնաժամային իրավիճակ: Թուրթիայի գլխավոր շտաբը Դիարբեքիրի 7-րդ, Էլյազըղի 8-րդ կորպուսների, Էրզինջանի 3-րդ բանակի և Վանում տեղակայված ժանդարմերիայի հրամանատարներին հանձնարարել է այդ շրջաններում զինծառայողների զորաշարժն այսուհետ իրականացնել միայն ուղղաթիռներով:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև $11 միլիոն դոլար պայմանագիր է կնքել «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության հետ, ըստ որի՝ թուրք զինվորներն արևելյան շրջաններում կարող են անվճար օգտվել ավիափոխադրումներից:

Աղբյուրներ ՝ 1in.am, todayszaman.com

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *