Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում են Սու-30-երի համար գնորդ փնտրել

Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում են գնորդ փնտրել Հնդկաստանից Բելառուս տեղափոխած Սու-30Կ կործանիչների համար: Այդ մասին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության (ՌՏՀ) գծով Դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:

1990-ականների երկրորդ կեսին ՌԴ-ն Սու-30Կ 18 կործանիչ է վաճառել Հնդկաստանին, սակայն արդիականացված Սու-30ՄԿԻ ինքնաթիռների մասշտաբային մատակարարումները սկսելուց հետո Հնդկաստանը հրաժարվեց հնացած Սու-30Կ-երից:

2008 թվականին հնդկական կողմը ՌԴ-ին վերադարձրեց կործանիչները՝ փոխարենը ստանալով 18 Սու-30ՄԿԻ արդիականացված ինքնաթիռ և վճարելով տարբերությունը:

Ներկայումս մեքենաները գտնվում են Բելառուսի Բառանովիչի 558-րդ ավիավերանորոգման արտադրամասում:

Ռուսաստանն ու Բելառուսը ակտիվորեն Սու-30-երի գնորդ են փնտրում, իսկ ինքնաթիռների նորոգումն և նախապատրաստումն արտահանման նախատեսված է իրականացնել Բելառուսում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *