Տաջիկստանը կդիտարկի Աֆղանստանից ռազմական սարքերի դուրսբերումը ՆԱՏՕ-յի կողմից իր տարածքով: Այս մասին հայտարարել է Տաջիկստանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շերալի Միրզոն Դուշանբեյում ԱՄՆ տրանսպորտային հրամանատարության ղեկավար, գեներալ Ուիլյամ Ֆրեյզերի հետ հանդիպման ժամանակ։
Նախատեսված է, որ ՆԱՏՕ-ն իր զորքը և ռազմական տեխնիկան դուրս կբերի Աֆղանստանից եկող տարվա սկզբին։