Հոկտեմբերի 23-ին ԼՂՀ ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում կայացել է հոկտեմբերի 15-ից 23-ը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կազմակերպված մարտավարական զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլը, որին ներկա են եղել ՀՀ և ԼՂՀ նախագահները, պաշտպանության նախարարներն ու բարձրաստիճան զինվորականներ:
Մարտավարական զորավարժությունն անց է կացվել հոկտեմբերին ՀՀ տարածքում տեղի ունեցած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում:
Հինգ փուլից բաղկացած զորավարժությունների նպատակն էր ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձր աստիճանի բերման պլանների իրատեսությունը, կատարելագործել զորամասերի գործողությունների մարտական ներդաշնակությունը, բարձրացնել հրամանատարների և շտաբների գործնական ունակությունները, ինչպես նաև անձնակազմի շրջանում ձևավորել բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներ:
Աղբյուր՝ NKRMil.am