Մեծ Բրիտանիան Աֆղանստանում կրկնապատկելու է ԱԹՍ-երը քանակը

«Գարդիան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Թագավորական ռազմաօդային ուժերը ԱՄՆ-ից գնել են Reaper տեսակի 5 նոր անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և դրանցով կրկնապատկելու են Աֆղանստանում օգտագործվող ԱԹՍ-երի թիվը` հասցնելով 10-ի:

Հայտարարությունում նաև ասվում է, որ նոր ԱԹՍ-երը ղեկավարվելու են Անգլիայի կենտրոնում տեղակայված Վադինգթոն ռազմաօդային ուժերի բազայից: Մինչ այս, բրիտանական ԱԹՍ-երը ղեկավարվում էին ԱՄՆ-ի Նևադա նահագի Քրիչ ռազմաօդային բազայից, որտեղից ԱԹՍ-ների օպերատորները 2013թ. սկսած աստիճանաբար տեղափոխվելու են Վադինգթոն:

Ակնկալվում է, որ նոր ԱԹՍ-երը կսկսեն օգտագործվել 6 շաբաթից: Դրանց հիմնական առաջադրանքը լինելու է, Աֆղանստանի Հելմանդ նահանգում ապստամբների դեմ պայքարելը:

Բրիտանիան 2008 թ. սկսած ԱԹՍ-երը օգտագործում է գրեթե անընդմեջ: Ըստ Բրիտանիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալների գործող 5 ԱԹՍ-երի ընդհանուր թռիչքաժամը կազմել է 39.628 ժամ։ Այդ ընթացքում օգտագործվել են լազերով ուղղորդվող 334 ռումբ և Hellfire հրթիռ։ Վերջին 2 տարում, ԱԹՍ-երի օգտագործումը կտրուկ աճել է:

Ըստ բրիտանական կողմի պնդումների` 2008 թ. միայն 4 քաղաքացի է զոհվել ռմբակոծություների պատճառով և արվում է ամեն ինչ` քաղաքացիների կորուստները նվազեցնելու համար: Միաժամանակ բրիտանացիները խոստովանում են, որ չգիտեն թե քանի ապստամբ է մահացել, քանի որ ճշտելը թե ով է մահացել կապված է «մեծ դժվարությունների ու ռիսկերի» հետ: 2010 թ դեկտեմբերին վարչապետ Դավիդ Քամերոնը հայտարարել էր, որ ԱԹՍ-երը 124 ապստամբ են սպանել, սակայն պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ չգիտի թե վարչապետը որտեղից է վերցրել թվերը:

Բրիտանիայի կառավարությունը դեռ որոշում չի կայացվել, 2014 թ. ՆԱՏՕ-ի ռազմական գործողություների դադարից հետո ԱԹՍ-երը մնալու են Աֆղանստանում, թե ոչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *