ՊՆ-ում մեկնարկել է դասախոսների վերապատրաստման աշխատաժողովը

Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, հոկտեմբերի 23-ից 25-ը ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստման եռօրյա մեթոդական աշխատաժողովը: Պարապմունքների անցկացման համար Երևան է ժամանել Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն Հանուն Խաղաղության Կոնսորցիումի մեթոդիստների խումբը:
Աշխատաժողովին մասնակցում է Վ.Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտների և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պրոֆեսորադասախոսական կազմը:
Աշխատաժողովի նպատակը մասնակիցներին առաջադեմ ռազմական կրթօջախներում կիրառվող դասավանդման, պարապմունքների պլանավորման և դրանց արդյունքների գնահատման մեթոդիկային ծանոթացնելն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *