Մշակվել է հայ-գերմանական ռազմական համագործակցության 2017թ. ծրագիրը

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացել են հայ-գերմանական ռազմական համագործակցության ամենամյա երկկողմ բանակցությունները, որոնց մասնակցել է Գերմանիայի ՊՆ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիդտի պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ առաջին տեղակալն ընդունել է Գերմանիայի ՊՆ պատվիրակությանը

ՀՀ ՊՆ առաջին տեղակալն ընդունել է Գերմանիայի ՊՆ պատվիրակությանը

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, մշակվել է 2017թ. հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը:

Բանակցությունների ամփոփման նպատակով գերմանական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել բանակցություների արդյունքները, պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության մակարդակը, Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին համատեղ մասնակցությունը` ընդգծելով իրենց պատրաստակամությունը առավել զարգացնել համագործակցության դինամիկան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *