Հոկտեմբերի 19-ին Ստամբուլում բրիտանական «Գարդիան» թերթի թղթակցի հետ հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն գերպետություներին կոչ է արել մի կողմ դնել Սիրիայի 20-ամսյա քաղաքացիական պատերազմը վերջացնելու տարաձայնությունները:
Հարցազրույցում Դավութողլուն ասել է. «Այս իրավիճակը ինչքա՞ն կարող է շարունակվել: Վերջերս, 20 տարի անց, Բան Կի Մունը ներողություն է խնդրել Բոսնիայի համար: Սիրիայի համար ո՞վ պետք է ներողություն խնդրի 20 տարի հետո: Մենք (Թուրքիան) անում ենք ամեն ինչ այս մարդկանց օգնելու համար, արյունահեղությունը դադարեցնելու համար օգտագործում բոլոր դիվանագիտական կարողությունները: Բայց միջազգային հանրության կողմից պետք է ավելի կենտրոնացած ջանք լինի: Անմիջական մարդասիրական միջամտությունը լավագույն ճանապարհն է, որը հիմա մենք տեսնում ենք»:
«Եթե ոչ մի բան չարվի, հնարավոր է, փախստակաների թիվը կրկնապատկվի` հասնելով 200.000-ի կամ նույնիսկ 400.000-ի: Երբ ռեժիմը դիպուկահարներ էր օգտագործում, փախստակաները մի քանի հազարով էին գալիս, հիմա երբ նրանք տանկեր և հրետանի են օգտագործում փախստակաների թիվը կտրուկ ավելացել է»:
«Մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրությունը Սիրիայի ներքին խնդրի լուծում գտնի: Բոլոր տարբերակները կարող են քննարկվել, բայց ամպայման պետք է պատշաճ մարդասիրական մուտք լինի: Մենք 145,000 փախստական ունենք Թուրքիայիում, բայց միլիոնավոր մարդիկ կան, Սիրիայում 2 միլիոն ներքին տեղահանվածներ կան: Բախտավորները կարողանում են գալ Թուրքիա»:
«Սիրիայի ներսում պետք է մարդասիրական առաքելություն լինի և միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի այն պաշտպանել: Հարցն այն է, դա պետք է լինի բուֆերային գոտի՞, թե՞ մարդասիրական կետ: Մենք կոչ ենք անում որ միջազգային մարդասիրական առաքելությունը մտնի Սիրիա և պաշտպանված լինի` փախստակաների հոսանքը դադարացնելու համար»:
«Միջազգային հանրությունը պետք է որոշում կայացնի: Ձմեռ է գալիս, ինչպե՞ս են նրանք ձմռանը գոյատևելու»: