Կոտայքում ավտովթարից զինծառայող է մահացել

Ինչպես հայտնում է News.am կայքը, այսօր ժամը 05:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Սևան-Երևան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:

«Օպել» մակնիշի մեքենան բախվել է ծառին ու շրջվել: Վթարի հետևանքով մահացել է մեքենայի վարորդ 27-ամյա կապիտան Գրիգոր Գրիգորյանը: Վերջինս ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատարն է:

ՀՀ ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ոստիկանությունը փաստի առթիվ նյութեր է պատրաստում: Դեպքի մասին մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *