Աշնանային զորակոչի անցկացման հանձնաժողով է ստեղծվել

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հանձնաժողով է ստեղծել, որը զբաղվելու է 2012թ.-ի աշնանային զորակոչի անցկացման գործընթացում քաղաքիցների դիմումների և բարձրացրած հարցերի քննությամբ:

Հանձնաժողովը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի աշխատանքային օրեր են երկուշաբթի և հինգշաբթի օրերը՝ ժամը 11:00-15:00: Սույն ժամերին ընդունվելու են դիմումներն ու բողոքներ, ինչպես նաև կազմակերպվելու են քաղաքացիական ընդունելություններ Մոսկովյան 5 հասցեում:
Հանձնաժողովի աշխատանքային հեռախոսահամարներն են 52-34-86, 52-34-82:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *