Սիրիայի բանակին հաջողվել է ազատագրել Դեր Զորում կոալիցիայի հարվածների հետևանքով կորցրած դիրքերը

Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է ԻՊ-ից ազատագրել և վերահսկողություն հաստատել Դեր Զորի օդանավակայանի շրջանում միջազգային կոալիցիայի հարվածների արդյունքում իրենց կորցրած դիրքերում։ Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտնում է  Sputnik News լրատվական գործակալությունը։

Մինչ այդ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը սեպտեմբերի 17-ին ավիահարվածներ էին հասցրել Դեր Զորում Սիրիայի բանակի դիրքերին, ինչի հետևանքով ԻՊ զինյալներին հաջողվել էր գրավել դիրքեր Ջեբալ աս-Սարդա լեռան բարձրունքում։ Սպանվել է առնվազն 60, վիրավորվել՝ ևս 100 զինծառայող։

Այսօր արդեն Դանիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ կոալիցիայի ավիահարվածներին ներգրավված են եղել նաև իրենց զինծառայողները։ Մասնավորապես Դանիայի ԶՈւ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի Դանիայի ՌՕՈւ 2 միավոր F- 16 ներգրավված են եղել Դեր Զորում սիրիացի զինծառայողների դիրքերին հարվածների մեջ։ Իսկ բրիտանական Independent լրատվականը, մեջբերելով ՄԵծ Բրիտանիայի ՊՆ մամուլի խոսնակին, հայտնել է որ Մեծ Բրիտանիան մասնակցել է ավիահարվածներին։

Հարվածից հետո Սիրիական բանակը մեղադրել էր ԱՄՆ-ին՝ Սիրիայի նկատմամբ ագրեսիայի դրսևորման և ԻՊ-ին աջակցություն ցուցաբերելու համար: Իսկ ամերիկյան կողմը հայտնել  էր, որ կոալիցիան պատահաբար է հարվածել Սիրիայի կառավարական բանակի դիրքերին:

 

 

One response to “Սիրիայի բանակին հաջողվել է ազատագրել Դեր Զորում կոալիցիայի հարվածների հետևանքով կորցրած դիրքերը

  1. Pingback: Սիրիայի ԶՈւ-ն հետ է մղել «Ալ-Նուսրայի» գրոհը Հալեպի մատույցներում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *