Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Իրանի հարավում գտնվող Բանդար Աբաս նավահանգստում ջուրն է իջեցվել իրանական արտադրության «Սաար» ռազմանավը: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Ըստ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)ՌԾՈւ առաջին ռազմածովային շրջանի հրամանատար, բրիգադային գեներալ Մորթեզա Զառեիի՝ ռազմանավը նախատեսված է Պարսից ծոցում և Օմանի ծովում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար:

ԻՀՊԿ ՌԾՈւ ուղղաթիռակիր ռազմանավը
Մինչ այս ԻՀՊԿ ՌԾՈւ շարքերն էր համալրել մեկ այլ ՝« Շեհիդ Մոհամմադ Նազարի» ուղղաթիռակիր ռազմանավը, որն ըստ Զառեիի՝ ուղարկվելու է Կարմիր և Միջերկրական ծովեր:
Ավելացնենք, որ միջազգային ծովային տարածքում, մասնավորապես նաև Կարմիր ծովում, Իրանի ռազմանավերի նավարկության նպատակն այդ տարածքներում նավարկող քաղաքացիական, առևտրային նավերի անվտանգության ապահովումն է ծովահեններից:
Իրանական ռազմանավերն այդ տարածքում հերթապահություն են անում դեռևս 2008 թվականից: