Իրանի ռազմածովային ուժերի 42-րդ նավատորմիղը վերադարձել է Արաբական ծովի միջազգային ջրերում իրականացրած հերթապահությունից: Նրան փոխարինելու է երկրի ՌԾՈւ 43-րդ տորմիղը՝ կազմված 4 ռազմանավերից: Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:
Սեպտեմբերի 7-ին իրանական 43-րդ տոմիղը՝ կազմված 2 հրթիռային, 1 ուղղաթիռակիր և 1 թիկունքային ապահովման նավերից, բարեկամական այցով մեկնել է Պակիստան, որտեղ հանդիսավոր արարողությունից հետո դուրս կգա Արաբական ծովի միջազգային ջրերում հերթապահելու:
Միջազգային ծովային տարածքում Իրանի ռազմանավերի նավարկության նպատակն այդ տարածքներում, մասնավորապես Արաբական ծովում, Ադենի ծովածոցում և Կարմիր ծովում նավարկող քաղաքացիական, առևտրային նավերի անվտանգության ապահովումն է ծովահեններից:
Իրանական ռազմանավերն այդ տարածքում հերթապահություն են անում դեռևս 2008 թվականից:
Pingback: Իրանը նավախումբ է ուղարկել Ատլանտյան օվկիանոսում և Կարմիր ծովում հերթապահության | Ռազմ.info