ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում անցկացվել է շտաբային մարզում

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում անցկացվել է երկօրյա շտաբային մարզում, որի նպատակն էր ստուգել զորամիավորման կառավարման համակարգի վիճակը, կառավարման մարմինների պատրաստության աստիճանն ու զորքերի կառավարման ապահովման ունակությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Շտաբային վարժանքի ընթացքը ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում

Շտաբային վարժանքի ընթացքը ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում

Շտաբային մարզումներն անցկացվել են պաշտպանական գործողության նախապատրաստման թեմայով:

Կիրառման շրջանում և կորպուսի շտաբում վարչակազմի, ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, ծառայությունների պետերի մասնակցությամբ իրականացվել է տեղազննում, տեղանքում կատարվել են խնդիրների անհրաժեշտ ճշգրտումներ, տեղանքի մանրակերտի վրա հստակեցվել են փոխգործակցության կազմակերպման մանրամասները:

Մարզումները միտված են զորքերին մարտական խնդիրների առաջադրման և փոխգործակցության ապահովման առումով զորամիավորման շտաբի և ստեղծված աշխատանքային խմբերում ընդգրկված սպաների գործնական հմտությունների ամրապնդմանը, զորամիավորման կառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակման և գործողությունների պլանավորման կարողությունների կատարելագործմանը:

Շտաբային մարզումները ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *