Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում լրատվամիջոցների, ՏԻՄ-երի և ՊՆ ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ մեկնարկել է մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Զորավարժությունը նախատեսում է տարածքային կառավարման, լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և ՊՆ ռազմական ոստիկանության (ՌՈ) տարածքային բաժինների աշխատակիցներին ներկայացնել մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև նրանց պատրաստել մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպմանը:
Զորավարժության ժամանակ խաղարկվելու է նաև մարտական գործողությունների ընթացքում նրանց միջև փոխհամագործակցության կազմակերպումը։